National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
01.07.2015
Բրեստում բացվել է հայ զինվորների հիշատակը հավերժացնող խաչքար
1 / 7

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 1-ին Բրեստ քաղաքում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում Բրեստի ամրոցի ազատագրման համար զոհված հայ զինվորների հիշատակը հավերժացնող խաչքարի հանդիսավոր բացմանը: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկին: Նշենք, որ խաչքարի բացմանն իրենց աջակցությունն են ցուցաբերել ՀՀ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը եւ մոսկվաբնակ ջավախքցի բարերար Անդրանիկ Սուրվալյանը:

Էդուարդ Շարմազանովն իր ելույթում նշել է. «Հայաստանը՝ որպես մշակութային արժեքների պահպանման իրական ջատագով, ձգտում է իր նպաստը բերել քրիստոնեական մշակույթի պահպանման ու տարածման գործում, եւ դրա դրսեւորումներից մեկն է նաեւ Բրեստի ամրոցն ազատագրած հայ զինվորների հիշատակին նվիրված այս խաչքարի տեղադրումը:

Այսօր, բացելով հուշարձանը՝ մենք բոլորս սգում ենք ռազմի դաշտում զոհվածների համար:

Հայ ժողովրդի տասնյակ հազարավոր որդիներ մասնակցել են հիտլերյան լծից ազատագրմանը:

Մենք դատապարտում ենք ահաբեկչության եւ այլատյացության բոլոր դրսեւորումները: Ցավով կցանկանայի նշել, որ հայերս՝ որպես հազարամյա մշակութային ժառանգության կրողներ, անգամ 21-րդ դարում ականատես ենք լինում հազարամյա մշակութային ժառանգության ոչնչացմանը, որն անվանել այլ կերպ, քան մշակութային ցեղասպանություն, պարզապես հնարավոր չէ՝ ընդ որում ոչ միայն հայկական, այլ ընդհանրապես քրիստոնեական հոգեւոր արժեքների նկատմամբ: Սրա վառ ապացույցն է ներկայում Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջեւանում Ջուղայի եզակի խաչքարերով գերեզմանոցի ոչնչացումը:

Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հանցավոր նացիստական դոկտրիններն իրենց բոլոր դրսեւորումներով մնան անցյալում:

Եվ այսօր, տեղադրելով այս խաչքարը՝ մենք կրկին ապացուցում ենք, որ լույսը հաղթում է խավարին, եւ բարությունը հաղթական է»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am